Փրկարար ծառայությունը հոկտեմբերի 9-ին, ժամը 22.42-ին ահազանգ է ստացել, որ Արմավիրի մարզի Արմավիր քաղաքի Երեւանյան 22 հասցեում գտնվող չգործող հյուրանոցի 3-րդ հարկի սենյակներից մեկի բնակիչը չի արձագանքում դռան թակոցներին եւ հեռախոսազանգերին. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Հրշեջ փրկարարները բացել են սենյակի դուռը եւ հատակին հայտնաբերել Ս. Թ.-ի (ծնվ. 1938թ.) դին:




























