Ռուսաստանը բալիստիկ հրթիռների գործարկումների հայտնաբերման միասնական տիեզերական համակարգ կստեղծի, հաղորդում է «ԻՏԱՌ-ՏԱՍՍ»-ը՝ մեջբերելով ՌԴ-ի պաշտպանության նախարար, բանակի գեներալ Սերգեյ Շոյգուին:

«Միասնական տիեզերական համակարգի ստեղծումը Ռուսաստանի Դաշնության ատոմային զսպվածության ուժերի եւ միջոցների զարգացման ելակետային ուղղություններից է: Արդյունքում մենք կարող ենք հայտնաբերել տարատեսակ բալիստիկ հրթիռների բացթողումները, այդ թվում եւ՝ Համաշխարհային օվկիանոսի ջրատարածքից եւ փորձարկումներն իրականացնող երկրների տարածքներից փորձառու օրինակների մեկնարկները», - հայտարարել է Շոյգուն:

Տվյալ համակարգը կփոխարինի դեռ խորհրդային ժամանակներում հրթիռային հարձակումների վերաբերյալ նախազգուշական միջոցներին: