«Օֆշորի գործով» նախաքննության ժամկետը մյուս շաբաթվա ընթացքում կերկարացվի:Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց այդ գործի շրջանակներում կալանավորված Աշոտ Սուքիասյանի փաստաբանը՝ Յուրիկ Խաչատրյանը:

Նա նշեց, որ քննության ժամկետը լրանում է, այն կերկարացնեն, քանի որ փորձաքննություններ կան նշանակված, որոնց պատասխանները դեռ չկա: «Դրանք էլ կավարտվեն, մնացած պակաս-պռատ քննչական գործողությունները, հարցաքննություններն էլ կկատարվեն, առանձնապես մենք էլ վռազելու բան չունենք, թող քննության լրիվությունը ապահովի, հիմա տեսնենք՝ մեղավոր է, գնա այդ մարդը դտավի, մեղավոր չէ, օրենքը որոշի»,-ասաց փաստաբանը: Հնարավոր է քննության ընթացքում հարցաքննվեն Արարատյան հայրապետական թեմի առաջնորդ Նավասարդ արք. Կճոյանը եւ նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանը, Յուրիկ Խաչատրյանն ասաց, որ այդ ամենը կարգավորվում է օրենքոբ, եթե հիմքեր լինեն, կկանչի, իսկ դրա համար Աշոտ Սուքիասյանը նրանց դեմ ինչ-որ բաներ հայտարարի: 

Նշենք, որ դեռ 2009թ. էկոնոմիկայի նախարարության շենքում նախարար Ներսես Երիցյանի մոտ ՀՀ այդ ժամանակ վարչապետ Տիգրան Սարգսյանի գլխավորությամբ հանդիպում-խորհրդակցություն էր կազմակերպվել 23 արդյունաբերական կազմակերպությունների ղեկավարների հետ, որի ժամանակ քննարկվել էր Ռուսաստանի՝ Հայաստանին տրամադրված 500 միլիոն դոլարի վարկը, որից 100 միլիոնը Ռուսաստանը պետք է տար ապրանքային տեսքով՝ ադամանդի հումքով։ Իսկ այդ 100 միլիոնի վարկը պետք է բաժանվեր այդ 23 կազմակերպությունների միջեւ, որպեսզի դրանք սկսեին աշխատել։ Գործարար Փայլակ Հայրապետյանն առաջարկել էր գրավադրել իր 33 մլն դոլար արժողությամբ իր ամբողջ անշարժ գույքը եւ «Ամերիաբանկը»-ից ստացված մոտ 10 միլիոն դոլարը տվել Աշոտ Սուքիասյանին, որն էլ վերցնելով գումարը՝ փախել էր երկրից: 2014թ. փետրվարին Աշոտ Սուքիասյանին հայտնաբերել էին Վրաստանում: Հունիսի 19-ին՝ Վրաստանից Հայաստան արտահանձնվելուց անմիջապես հետո, Աշոտ Սուքիասյանը կալանավորվել էր: