Հայաստանի քննչական կոմիտեի ՀԿԳ քննության գլխավոր վարչությունում քննվող քրեական գործով ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 8-րդ կետով նախատեսված հանցագործություն կատարելու կասկածանքով ձերբակալված Գարեգին Ա.-ի մարմնի վրա ՀՀ ոստիկանության Երեւան քաղաքի վարչության ձերբակալվածների պահման վայրում հայտնաբերվել են առողջության թեթեւ վնասի հատկանիշներ չպարունակող մարմնական վնասվածքներ:
Գարեգին Ա.-ն ՀՀ հատուկ քննչական ծառայությունում հաղորդում է տվել այն մասին, որ 2014 թվականի սեպտեմբերի 10-ին ՀՀ ոստիկանության Գեղարքունիքի մարզի Սեւանի բաժնի ոստիկանները իրեն բնակարանից բերման ենթարկելու ժամանակ բռնություն են գործադրել ինչպես իր, այնպես էլ ընտանիքի անդամների նկատմամբ:
Գարեգին Ա.-ն նշել է նաեւ, որ ՀՀ ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչությունում մեկ այլ ոստիկան եւս բռնություն է գործադրել իր նկատմամբ:
Դեպքի առթիվ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում նախապատրաստված նյութերով ՀՀ քրեական օրենսգրքի 309-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ:
Կատարվում է նախաքննություն:




























