Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի կողմից ազատ արձակված Կուզյա մականունով հազվագյուտ ամուրյան վագրը, լողանցելով Ամուր գետը, տեղափոխվել է Չինաստանի Հրեական ինքնավար մարզ, եւ հնարավոր է, վտանգի մեջ է գտնվում, գրում է «The Guardian»-ը՝ վկայակոչելով չինական լրատվամիջոցներին:

Ռուսական իշխանությունները տեղեկացրել են չինացի պետպաշտոնյաներին, որ GPS-վզակապի վերջին ազդանշանների համաձայն, Կուզյան հիմնավորվել է Հելունցզյան նահանգում:

Սովից մահացող Կուզյային ու եւս 4 վագրերին՝ Բորյային, Իլոնային, Ուստինին եւ Սվետլայային գտել են անցած տարի Ուսուրի տայգայում: Նրանք ուղարկվել են Պրիմորի Վագրերի վերականգնման կենտրոն:

Մայիսին Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Կուզյային, Բորյային, եւ Իլոնային ազատ է արձակել տայգա: