Ուկրաինան 2015թ. կարող է դեֆոլտի բախվել՝ 3 մլրդ դոլարի եվրաբոնդերի  մարման պարտավորությունները չկատարելու պատճառով: Այս մասին գրում է «Ուկրաինսկայա պրավդան»՝ վկայակոչելով Moody's  գործակալությունը:

Ռուսաստանը, ըստ աղբյորի, կարող է պահանջել անհապաղ մարել պարտքը, ինչն իր հերթին երկրին դեֆոլտի առաջ կարող է կանգնեցնել:

Գործակալությունում նշում են, որ Ուկրաինայի տնտեսության զգալի կրճատումը եւ  ազգային արժույթի թույլ փոխարժեքը, Ուկրաինայի արտաքին պարտքի հարաբերակցությունը ՀՆԱ-ին 2014 թ. կարող է հասնել 66%-ի: Դա գերազանցում է  60% առավելագույն շեմը, որը հաստատվել էր Ուկրաինայի նախկին իշխանությունների կողմից Մոսկվային եվրաբոնդերը վաճառելիս: 

Moody's-ի զեկույցում ակնարկվում է, որ դեֆոլտը կարող են կանխել միայն Մոսկվայի զիջումները: