Մինսկում սկսվել է ԱՊՀ երկրների ղեկավարների խորհրդի նիստը, գրում է ԲԵԼՏԱ-ն:

Աղբյուրը նշում է, որ նիստը տեղի է ունենում Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի նախագահությամբ: Լուկաշենկոն նախագահելու է նաեւ Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի եւ Եվրասիական տնտեսական միության միջպետական խորհրդի նիստերին:

Հիշեցնենք, ԱՊՀ երկրների ղեկավարների խորհուրդը հոկտեմբերի 10-ին Մինսկում կքննարկի 17 փաստաթուղթ, որոնք ուղղված են  հումանիտար, անվտանգության ապահովման եւ այլ ոլորտներում միջպետական համագործակցության հետագա զարգացմանը: