Ուկրաինայում հակամարտող կողմերը պետք է դադարեցնեն արյունահեղությունը:
Այս մասին գրում է ԲԵԼՏԱ-ն՝ մեջբերելով Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի խոսքերը, որը ելույթ է ունեցել Մինսկում ԱՊՀ երկրների ղեկավարների խորհրդի նիստում:
«Բոլոր վիճելի հարցերը պետք է լուծվեն խաղաղ ճանապարհով: Չի կարելի թույլ տալ, որպեսզի այսուհետ էլ թափվի ուկրաինացիների արյունը», - ընդգծել է Բելառուսի նախագահը:
Նշենք, հոկտեմբերի 10-ին Մինսկում ընթանում է ԱՊՀ երկրների ղեկավարների խորհրդի նիստը:
Հիշեցնենք, ԱՊՀ երկրների ղեկավարների խորհուրդը հոկտեմբերի 10-ին Մինսկում կքննարկի 17 փաստաթուղթ, որոնք ուղղված են հումանիտար, անվտանգության ապահովման եւ այլ ոլորտներում միջպետական համագործակցության հետագա զարգացմանը:



























