Փրկարար ծառայությունը հոկտեմբերի 10-ին, ժամը 11.46-ին ահազանգ է ստացել, որ Մարալիկ-Գյումրի ավտոճանապարհին` Ռուբլյովկա ռեստորանի մոտակայքում, վթար է եղել, կա մեկ զոհ եւ մեկ տուժած. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ Մ-1 միջպետական ավտոճանապարհի Երեւան-Գյումրի հատվածի 101-րդ կմ-ում բախվել են «ԲՄՎ» մակնիշի 29UO743 պ/հ եւ «ՎԱԶ-2101» մակնիշի 10SO904 պ/հ (վարորդ Հ. Ե. ծնվ. 1946թ.) ավտոմեքենաները, ինչից «ՎԱԶ-2101» մակնիշի ավտոմեքենայի վարորդը տեղում մահացել է, իսկ «ԲՄՎ» մակնիշի ավտոմեքենայի վարորդին եւ ուղեւորին տարբեր աստիճանի մարմանական վնասվածքներով՝ տեղի ուժերով, դուրս են բերել ավտոմեքենայից, վերջիններս հոսպիտալացվել են Գյումրի քաղաքի բժշկական կենտրոն:
Հրշեջ-փրկարարները «ՎԱԶ-2101» մակնիշի ավտոմեքենայից դուրս են բերել վարորդի դին եւ հանձնել շտապօգնության աշխատակիցներին, հոսանքազրկել են ավտոմեքենաները եւ դադարեցրել գազի արտահոսքը:




























