Հոկտեմբերի 5-ին, ժամը 03.00-ին, ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժնում հաղորդում էր ստացվել, որ գիշերը պատուհանից մտնելով Ռուբինյանց փողոցի 28/1հասցեում գործող խանութ՝ գողացել են կենդանի ձկներ` պատճառելով 100.000 դրամի նյութական վնաս:

Ոստիկանության լրատվության վարչությունից հայտնում են, թե ոստիկանության ծառայողները պարզել են, որ գողությունը կատարել են 1960 թ. ծնված Վահան Հ.-ն, ոմն Գեւոր եւ Հայկ:

Վահան Հ.-ն բերման է ենթարկվել բաժին եւ տվել խոստովանական բացատրություն:

Ոստիկանության ծառայողները պարզել են, որ Գեւորը 1983 թ. ծնված Գեւորգ Մ.-ն է, որին հոկտեմբերի 7-ին, ժամը 08.30-ին, Դրոյի փողոցի տներից մեկից բերման են ենթարկել բաժին:

Ձեռնարկվում են միջոցառումներ Հայկի ինքնությունը պարզելու եւ նրան հայտնաբերելու ուղղությամբ: