Ոստիկանության Շենգավիթի բաժին զանգահարած քաղաքացին հայտնել էր, որ Հ. Հովսեփյան փողոցի թիվ 8/2 հասցեի շինության հետնամասի պատի տակ զենք է թողնում:

Ոստիկանության լրատվության վարչությունից հայտնում են, թե մեկնած օպերատիվ խումբը հայտնաբերել է «ԱԿՍ» տիպի, 5,45 մմ տրամաչափի ինքնաձիգ` առանց փամփշտատուփի:

Հայտնաբերվածն ուղարկվել է փորձաքննության:

Կատարվում է հետաքննություն: