Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` հոկտեմբերի 9-ից 10-ն ընկած ժամանակահատվածում հանրապետությունում արձանագրված մարմնական վնասվածք հասցնելու 8 դեպքից բացահայտվել է 5-ը: Բացահայտվել է խարդախության՝ 4, գողության՝ 5, կողոպուտի, յուրացման եւ որսագողության 1-ական դեպք:

Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է գողության 3 դեպք:

Անցած 1 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 10 պատահար, ինչի հետեւանքով 12 մարդ ստացել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ: