Ֆրանսիական Մարյոյ-լե-Մո քաղաքում հայերի, ռուսների եւ չեչենների միջեւ կռվի ժամանակ երկու տղամարդ ծանր վիրավորվել են: Այդ մասին հաղորդում է France-Presse գործակալությունը:
Ոստիկանները շտապել են միջադեպի վայր, որտեղ հյուրանոցի շրջակայքում հայերի եւ ռուսների ու չեչենների միջեւ ծեծկռտուք է սկսվել: Կռվի ընթացքում երկու ռուս դանակի հարվածներ են ստացել: Նրանք անմիջապես ուղղաթիռով տեղափոխվել են Փարիզի հիվանդանոց: Երկու տղամարդկանց վիճակը ծայրահեղ ծանր է:
16-50 տարեկան 6 հայեր կլանավորված են: «Ծեծկռտուքի պատճառը դեռեւս հայտնի չէ», - հայտնել է ոստիկաններից մեկը: Միջադեպի հետաքննությամբ զբաղվում է Մո քաղաքի տեղական ոստիկանական բաժանմունքը:



























