Բելառուսը ԱՊՀ-ում արտահերթ նախագահության շրջանակում կարեւոր ավանդ է ներդնում այդ կազմակերպության անդամ երկրների փոխհարաբերությունների ամրապնդման գործում: Այս մասին գրում է ԲԵԼՏԱ-ն՝ վկայակոչելով ԱՊՀ երկրների ղեկավարների խորհրդի նիստին ներկա ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի խոսքերը:

Հայաստանի նախագահն այսօրվա օրակարգից հատկապես առանձնացրել է Հայրենական մեծ պատերազմում հաղթանակի 70-ամյա տարեդարձի ուղերձը: «Քսաներորդ հարյուրամյակի երկու աշխարհամարտերի արյունոտ դասերը  պետք է  ամրագրվեն սերունդների հիշողությունում», - ասել է նա:

Նշենք, հոկտեմբերի 10-ին Մինսկում ընթանում է ԱՊՀ երկրների ղեկավարների խորհրդի նիստը