Եվրամիության հետ Մոլդովայի համագործակցությունը չի ազդի ԱՊՀ երկրների հետ հարաբերությունների վրա: Այս մասին գրում է ՏԱՍՍ գործակալությունը՝ հղում կատարելով Մոլդովայի նախագահ Նիկոլայ Տիմոֆտիին:

Նա Ռուսաստանին կոչ է արել շարունակել ԱՊՀ-ում ազատ առեւտրի գոտու ռեժիմից բռնագրավումների չեղյալ հայտարարման շուրջ բանակցությունները «Մոլդովան հետաքրքրված է ԱՊՀ-ում ազատ առեւտրի գոտու իր ավանդական գործընկերների հետ հարաբերությունների պահպանմամբ եւ զարգացմամբ»,- ասել է նա՝ ելույթ ունենալով ԱՊՀ գագաթաժողովում:

«Կարծում ենք, որ Մոլդովայի ու Եվրամիության միջեւ ազատ առեւտրի գոտու ստեղծման մասին համաձայնագիրը չպետք է բացասաբար անդրադառնա ԱՊՀ երկրների հետ մեր կապերի վրա, ելնում ենք այն հանգամանքից, որ այդ երկու տնտեսական տարածքները միայն կլրացնեն միմյանց»,- նշել է Տիմոֆտին:

Մոլդովան, նրա առաջնորդի կարծիքով, անդամակցելու է ԵՄ-ին, ինչը չի խանգարի ԱՊՀ անդամ բոլոր երկրների հետ արդյունավետ համագործակցությանը:

Նշենք, որ հոկտեմբերի 10-ին Մինսկում անցկացվում է ԱՊՀ անդամ պետությունների ղեկավարների Խորհրդի նիստը: