ԱՊՀ-ում նախագահության շրջանակում Ղազախստանը 2015 թվականին կսկսի Համագործակցության զարգացման նոր մոդել մշակել: Այս մասին գրում է ՌԻԱ Նովոստին՝ վկայակոչելով Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաեւը՝ Մինսկում ելույթ ունենալով ԱՊՀ գագաթաժողովին:
«Մենք անհրաժեշտ ենք համարում Համագործակցության 25-ամյակին ընդառաջ սկսել ԱՊՀ զարգացման նոր հայեցակարգ մշակել հաջորդ տարի՝ մեր նախագահության ընթացքում»,- ասել է Նազարբաեւը:
Նազարբաեւը նշել է, որ նոր հայեցակարգը Ղազախստանը մտադիր է մշակել համատեղ՝ խորհրդակցելով ԱՊՀ անդամ բոլոր պետությունների հետ:
Նշենք, որ հոկտեմբերի 10-ին Մինսկում անցկացվում է ԱՊՀ անդամ պետությունների ղեկավարների Խորհրդի նիստը
Հիշեցնենք, որ ԱՊՀ պետությունների ղեկավարների Խորհուրդը դիտարկելու է 17 փաստաթղթի նախագիծ, որոնք ուղղված են համագործակցության հետագա զարգացմանը մարդասիրական, անվտանգության ապահովման եւ այլ ոլորտներում:



























