ԱՊՀ երկրների միջեւ ապրանքաշրջանառությունը 2014թ. առաջին կիսամյակում նվազել է 2 պատճառներով, գրում է «ՌԻԱ Նովոստին»՝ մեջբերելով ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի խոսքերը:
«Առաջին կիսամյակում մեր երկրների միջեւ ապրանքաշրջանառությունը նվազել է 9% -ով ՝ մինչեւ 111 մլրդ դոլար: 2013թ. նույն ժամանակահատվածում այն կազմել էր 123 մլրդ դոլար, առեւտրի ծավալը կազմել է 235 մլրդ դոլար: Այս թվերը հիմնականում անբարենպաստ արտաքին միջավայրի հետեւանք են, սակայն ոչ միայն: Դրանք նաեւ ԱՊՀ որոշ մասնակիցների տնտեսական առաջնահերթությունների փոփոխության հետեւանքն են», - ասել է Պուտինը ԱՊՀ գագաթաժողովում:



























