2015թ. ԱՊՀ-ի նախագահություն անցնում է Ղազախստանին, եւ անդամ երկրների ղեկավարների հաջորդ հանդիպումը կկայանա 2015թ. սեպտեմբեր-հոկտեմբերին Աստանայում: Այս մասին գրում է «Ինտերֆաքսը»՝ մեջբերելով Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի խոսքերը:
«Մենք պայմանավորվել ենք, որ նախագահությունն անցնում է Ղազախստանին, եւ սեպտեմբեր-հոկտեմբերին Աստանայում մենք կանցկացնենք ԱՊՀ երկրների ղեկավարների խորհրդի հերթական նիստը: Հստակ ամսաթիվը կնշենք ավելի ուշ», - հայտարարել է Լուկաշենկոն՝ ԱՊՀ Նախագահների խորհրդի գագաթաժողովին:
Բելառուսի նախագահը նաեւ հայտնել է, որ ԱՊՀ զարգացման հայեցակարգի շրջանակում իրականացվել են զգալի ծավալով աշխատանքներ, սակայն գիտական համագործակցության զարգացման մակարդակն անբավարար է անվանել:




























