Գազի հարցով եռակողմ բանակցությունները կընթանան հոկտեմբերի 21-ին, Բեռլինում, հաաղորդում է «Ինտերֆաքսը»՝ վկայակոչելով ՌԴ-ի էներգետիկայի նախարարությանը:

«Ռուսական կողմը համաձայնեցրել է Ռուսաստան-Ուկրաինա-ԵՄ Ուկրաինայի տարածքով գազի տարանցման անվտանգության ապահովման եռակողմ բանակցությունների ամսաթիվը», - հաղորդել են ռուսական գերատեսչությունում:

Հիշեցնենք, որ Ուկրաինան հոկտեմբերի 8-ին Եվրահանձնաժողով էր ուղարկել «Գազպրոմի» իր գազայի կոնֆլիկտի լուծման իր առաջարկությունները, ինչպես նաեւ օգտագործված գազի դիմաց պարտքերի մարման ժամանակացույցը: