Կիպրոսի կաթողիկոսական փոխանորդ՝ Տ. Նարեկ Արքեպիսկոպոս Ալեմեզյանը եւ հայ համայնքի պետական ներկայացուցիչ՝ Վարդգեսս Մահտեսյանն այցելել են Կիպրոսի Հանրապետութեան նախագահ Նիքոս Անասթասիադիսին։
Կիպրոսում հրատարակվող «Ազատ օր» պարբերականի փոխանցմամբ, պետական ներկայացուցչին ներկայացրել է առաջնորդ Սրբազան հայրը, հայտնելով, թե նա միջեկեղեցական եւ միջկրոնական հարուստ փորձառությամբ եկել է Կիպրոս եւ արդեն իսկ իր գործուն մասնակցությունն է բերում բոլոր նախաձեռնություններուն։
Հանրապետության նախագահը հակիրճ կերպով պարզել է Կիպրոսի ներկայ քաղաքական եւ տնտեսական իրավիճակը եւ մեծ գովեստով խոսել կիպրահայության՝ երկրի առաջադիմությանը բերած նպաստի մասին:



























