Դոնեցկի մարզային վարչակազմի ղեկավար Սերգեյ Տարուտան ազատվել է պաշտոնից: Այս մասին գրում է «Ուկրաինսկայա Պրավդա»-ն՝ վկայակոչելով Տարուտայի շրջապատի աղբյուրին:
«Այո, այդ տեղեկությունը համապատասխանում է իրականությանը»,- ասել է գործակալության զրուցակիցը:
Աղբյուրի համաձայն՝ պաշտոնից ազատման պատճառներից մեկն այն է, որ նախկին նահանգապետը քննադատել է Պորոշենկոյի ծրագրի 12 կետերը:
Այդ պաշտոնի ամենից հավանական թեկնածուներից մեկը գեներալ Ալեքսանդր Կիխտենկոն է:
Տարուտան Դոնեցկի մարզային վարչակազմի ղեկավար էր նշանակվել մարտին:


























