Մինսկում այսօր՝ հոկտեմբերի 10-ին, Եվրասիական տնտեսական ընկերակցության միջպետական խորհրդի նիստի արդունքներով ստոարագրվել է ԵվրԱզԵս-ի գործունեութան դադարեցման մասին պայմանագիրը, գրում է «Բելտան»:

Նշենք, որ Եվրասիական տնտեսական ընկերակցության (ԵվրԱզԵս) 5 առաջնորդների՝ հոկտեմբերի 10-ի Մինսկում կայացած հանդիպումը այդ միավորման ձեւաչափում վերջինն էր: ԵվրԱզԵս-ը գոյատեւեց 14 տարի: Ընկերակցությանը կազմում էին Ռուսաստանը, Բելառուսը, Ղազախստանը եւ Տաջիկստանը: «ԵվրԱզԷՍ»-ի գլխավոր քարտուղարը Թայիր Մանսուրովն է, 2011-ից կազմակերպությունում նախագահում է Ռուսաստանը: