Հայաստանի Ազգային անվտանգության ծառայությունը քննում է ադրբեջանցիների կողմից գերեւարված եւ սպանված Կարեն Պետրոսյանի մահվան փաստով հարուցված քրգործը: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց ԱԱԾ մամուլի խոսնակ Արծվին Բաղրամյանը:

Նա նշեց, որ նշանակված են մի շարք փորձաքննություններ:

Նշենք, որ օգոստոսին հարուցված քրգործի վարույթը հանձնվել է ԱԱԾ-ին:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ Ադրբեջանի իշխանությունները Հայաստանին են հանձնել Կարեն Պետրոսյանի մարմինը: Մարմնի հանձնումը տեղի է ունեցել հոկտեմբերի 10-ին՝ հայ-ադրբեջանական սահմանի Կայան շրջանում, ԿԽՄԿ-ի միջնորդությամբ:

ՀՀ Տավուշի մարզի Չինարի գյուղի բնակիչ Կարեն Պետրոսյանը գերի էր ընկել օգոստոսի 7-ին: Օգոստոսի 8-ին Ադրբեջանը լուր էր տարածել գերու մահվան մասին՝ պատճառ նշելով «սրտային անբավարարությունը»: