Ներկայումս ոչ իշխանական եռյակի հազարավոր կողմնակիցներ արդեն Ազատության հրապարակում են, որտեղ քիչ անց պիտի սկսվի եռյակի (ՀԱԿ, ԲՀԿ, «Ժառանգություն») հանրահավաքը: (ֆոտոռեպորտաժ)

Ինչպես հաղորդում է NEWS.am-ի թղթակիցը, քիչ առաջ Թումանյան փողոցով, որտեղ երթեւեկությունը փաստացի կաթվածահար է եղել, անցել են ցուցարարները, որոնք վանկարկում էին. «Սերժ, հեռացիր»:

Բեմից հնչում են 2008թ սուր քաղաքական դիմադրության ընթացքում Լեւոն Տեր-Պետրոսյանի կողմնակիցների կողմից լայնորեն օգտագործվող մեղեդիներ:

Ազատության հրապարակում մարզերից, հատկապես Կոտայքի մարզից ժամանած շատ մարդիկ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանի հայրենակալվածքներից են:

Հրապարակի անմիջապես մոտակայքում նկատելի չեն ավտոբուսներ կամ այլ տրանսպորտային միջոցներ, որոնցով վերջիններս կարող էին հասցվել մայրաքաղաք:

Քաղաքի կենտրոնում իրավապահ մարմինների կուտակումներ չեն դիտարկվում: Հրապարակի շրջակայքում ոստիկանական ջոկատներ չկան:

Լուսանկարները՝ Արսեն Սարգսյանի /NEWS.am