Հայաստանի ԱԻՆ-ում, այսօր՝ հոկտեմբերի 10-ին, ժամը 16.48-ին ահազանգ է ստացվել, որ Երեւան-Սեւան ավտոճանապարհին՝ Քաղսի գյուղի մոտակայքում, տեղի է ունեցել ավտովթար, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Հայաստանի ԱԻՆ փրկարար ծառայությունից հայտնում են, որ դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ Մ-4 միջպետական ավտոճանապարհի Երեւան-Սեւան հատվածի 42-րդ կմ-ում, դեռեւս չբացահայտված հանգամանքներում «Ֆոլքսվագեն-Վենտո» մակնիշի 34 NC 705 համարանիշի ավտոմեքենան դուրս է եկել ավտոճանապարհի երթեւեկելի հատվածից եւ շրջվել, ինչից վարորդը եւ երկու ուղեւորները տեղում մահացել են:

Հրշեջ-փրկարարները ավտոմեենայից դուրս են բերել վարորդի եւ երկու ուղեւորների դիերը: