«Հիմա-հիմա»-ն սխալ վանկարկում է: Այս մասին այսօր՝ հոկտեմբերի 10-ին, եռյակի հանրահավաքում նշեց ՀԱԿ առաջնորդ Լեւոն Տեր-Պետրոսյանը:

«Շարժման գործողությունների արագությունը սահմանում է քառյակի ղեկավարությունը ուրիշ ոչ ոք: Ես խնդրեցի ինքնագործունեությամբ չզբաղվել եւ չտրվել սադրանքների»,-ասաց նա:

Անդրադառնալով հաջորդ հանրահավաքին, նա ասաց. «Հանրահավաքի օրը չեմ ասում, կասենք 2-3 օրերի ընթացքում: Վստահ եմ, որ հաջորդ հանրահավաքը լինելու է շատ ավելի հուժկու»:

Լուսանկարը՝  Արսեն  Սարգսյանի/NEWS.am