Երկարատեւ խաղաղության ձեռքբերման, առաջընթացի համար հարկավոր է բանակցությունների գործընթաց: Այդ մասին «Trend»-ին հաղորդել է ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքը:
Նրա խոսքով՝ կարեւոր է Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների պարբերական հանդիպումների անցկացումը եւ ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործում առկա հակասական տարրերի վերացումը:
Սակայն միայն հանդիպումները բավական չեն, հարկավոր են բանակցություններ, հիշեցրել է համանախագահը:
Անդրադառնալով Ադրբեջանի եւ Հայաստանի ԱԳ նախարարների հանդիպմանը, որն անցկացվել էր Նյու Յորքում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների մասնակցությամբ, նա նշել է, որ դրանք կառուցողական բանակցություններ են եղել: «Մենք քննարկել են Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդի կողմից Փարիզում կազմակերպվող Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի եւ Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի հանդիպման նախապատրաստական հարցեր»,- նշել է Ուորլիքը:
Նրա խոսքով՝ հանդիպումը տեղի կունենա հոկտեմբերի վերջին՝ համանախագահների մասնակցությամբ:
«Հանդիպման ձեւաչափի վերաբերյալ դեռ համաձայնություն չկա, սակայն մենք պաշտպանում ենք Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների քննարկման համար բոլոր հնարավորությունները»,- ընդգծել է համանախագահը:



























