ՀՀ առեւտրաարդյունաբերական պալատին կից «Գործարար կանանց աջակցության հիմնադրամ» կազմակերպության հրավերով եռօրյա այցով Երեւանում գտնվող ՌԴ Սոչի քաղաքի պատվիրակությանը ընդունեց Երեւանի առեւտրաարդյունաբերական պալատի նախագահ Անդրանիկ Ալեքսանյանը։

Սոչիի փաստաբանների կոլեգիան եւ Հայաստանի «Ինվեստմենտ Լոու Գրուպ» ընկերությունը ստորագրեցին համագործակցության հուշագիր։ Սոչիի փաստաբանների կոլեգիայի նախագահ Նադեժդա Ստուպակը նշանակվեց Երեւանի առեւտրաարդյունաբերական պալատի ներկայացուցիչ Սոչի քաղաքում։

Սոչիի հետ ակտիվ կապեր հաստատվել էին դեռեւս 6 տարի առաջ, երբ ՀՀ առեւտրաարդյունաբերական պալատը Սոչիում կազմակերպեց հայաստանյան արտադրանքների ցուցահանդես եւ գործարար ֆորում։