Ռումինական Դեւեսելու քաղաքի հակահրթիռային պաշտպանության (ՀՀՊ) եվրոպական բազայի հրամանատարությունը փոխանցվել է ԱՄՆ ռազմածովային ուժերին: Ըստ ABC NEWS-ի, հրամանատարության փոխանցումը տեղի է ունեցել հոկտեմբերի 10-ին, երկրի բարձրագույն ռազմական ղեկավարության մասնակցությամբ:

Ռումինիայի մասնակցությունը ՆԱՏՕ-ի հակահրթիռային ճարտարապետությանը ԱՄՆ հակահրռիթային պաշտպանության Եվրոպական փուլային ադապտացիոն մոտեցման մասն է կազմում: 2018 թվականին ամերիկյան ՀՀՊ համակարգում կընդգրկվի նաեւ Լեհաստանը: