ԱՊՀ երկրների ղեկավարների՝ Մինսկում անցկացվող գագաթաժողովի մասնակիցները սատարել են ԱՊՀ անդամ պետությունների տարածաշրջանների Ֆորում ստեղծելու մասին առաջարկությունը: Այս մասին գրում է ՌԻԱ Նովոստին:

Գաղափարն առաջարկել է Համագործակցության միջխորհրդարանական վեհաժողովի խորհրդի նախագահ, Ռուսաստանի Դաշնային խորհրդի խոսնակ Վալենտինա Մատվիենկոն:

Նա, մասնավորապես, առաջարկել է 2016 թվականին՝ ԱՊՀ կազմավորման 25-ամյակի նախաշեմին, համագործակցության երկրների տարածաշրջանների առաջին ֆորումն անցկացնել:

Ավելի վաղ Մատվիենկոն աջակցություն էր հայտնել ԱՊՀ գործադիր քարտուղար Սերգեյ Լեբեդեւի՝ համագործակցության երկրների տարածաշրջանների ղեկավարների ֆորում ստեղծելու նախաձեռնությունը: