ԱՊՀ երկրների ղեկավարները քննարկել են Ուկրաինայում տիրող իրավիճակն ու մեկնաբանել Մինսկի գագաթաժողովին չմասնակցելու մասին Պորոշենկոյի որոշումը: Այս մասին գրում է ՏԱՍՍ-ը:

Այս տարի, ըստ աղբյուրի, ԱՊՀ գագաթաժողովը պետք է անցկացվեր Ուկրաինայում, սակայն այդ երկրի նոր իշխանությունները հայտարարեցին ինտեգրման եվրասիական ուղուց դեպի եվրոպականի անցնելու եւ ԱՊՀ-ից դուրս գալու մտադրության մասին: Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն գագաթաժողովին չժամանեց, իսկ երկիրը ներկայացրեց Բելառուսում Ուկրաինայի դեսպան Միխայիլ Եժելը:

ԱՊՀ երկրների որոշ ղեկավարներ կարծիք են հայտնել, որ ԱՊՀ հարթակից հրաժարումը կվնասի նրանց, ովքեր հրաժարվում են նրանից: Ուզբեկստանի նախագահն այս առիթով ասել է. «Դժվար է համաձայնել ուկրաինական ղեկավարի՝ Մինսկ չգալու որոշման հետ»:

ԱՊՀ երկրների ղեկավարները նաեւ մտահոգություն են հայտնել Ուկրաինայի հարավ-արեւելքում տիրող իրավիճակի կապակցությամբ եւ հակամարտության կողմերին կոչ են արել այն լուծել քաղաքական ճանապարհով: