Իսպանիայի կառավարությունը որոշել է Իրաք 300 զինվորական հրահանգիչ ուղարկել, որոնք իրաքցի զինվորականներին կպատրաստեն «Իսլամական պետություն» խմբավորման զինյալների դեմ պայքարին: «El Mundo»-ի փոխանցմամբ՝ այս մասին հոկտեմբերի 10-ին Նախարարների խորհրդի նիստից հետո հայտարարել է երկրի պաշտպանության նախարար Պեդրո Մորենեսը:

Նախարարի խոսքով՝ իրաքցի զինվորականներին սովորեցնելու են, թե ինչպես պետք է վարվել պայթուցիկ նյութերի հետ, ինչպես նաեւ ականազերծման աշխատանքներ եւ հատուկ գործողություններ իրականացնել: Ուսուցումը տեւելու է 7-8 շաբաթ: Ըստ «El Pais»-ի, իսպանացի զինծառայողները մարտական գործողությունների չեն մասնակցելու:

Այժմ կառավարության որոշումը պետք է արժանանա խորհրդարանի հավանությանը: