«Էրեբունի-Երեւան -2796» տոնակատարությանը մասնակցելու նպատակով Երեւանում գտնվող Մոսկվայի կառավարության պատվիրակության այցի շրջանակում Մոսկվայի տանը բացվել է «Սպորտային Մոսկվա. Օլիմպիադայից մինչեւ ֆուտբոլի աշխարհի առաջնություն» խորագրով ֆոտոցուցահանդես, որի բացմանը ներկա է գտնվել Կենտրոն վարչական շրջանի ղեկավար Արա Սադոյանը: Ցուցահանդեսը կազմակերպել է Մոսկվայի կառավարության արտաքին տնտեսական եւ միջազգային կապերի դեպարտամենտը: Ֆոտոցուցահանդեսին ներկայացվել են ՌԴ Սոչի քաղաքում կայացած 22-րդ ձմեռային օլիմպիական խաղերի եւ ֆուտբոլի Ռուսաստանի հավաքականի մասնակցությամբ տպավորիչ լուսանկարները: Միջոցառմանը մասնակցել են թեթեւ աթլետիկայի աշխարհի եւ օլիմպիական խաղերի կրկնակի չեմպիոն Սվետլանա Մաստերկովան եւ ըմբիշ, օլիմպիական չեմպիոն Վադիմ Բոգիեւը: Երեւան-Մոսկվա համագործակցության շրջանակում այս օրերին Երեւանում է գտնվում նաեւ Ծաղկաձորում հոկտեմբերի 10-ից 13-ը կայանալիք 4-րդ պատանեկան խաղերի մասնակից Մոսկվայի մարզական պատվիրակությունը, որի անդամները նույնպես ներկա են գտնվել ֆոտոցուցահանդեսին ու դիտել ցուցասրահներում ներկայացված լուսանկարները:
.jpg)




























