«168 ժամ» թերթը գրում է. «Երեկ, գրեթե այն ժամին, երբ Մինսկում նախագահ Սերժ Սարգսյանը ստորագրեց Եվրասիական տնտեսական միությանը (ԵՏՄ) Հայաստանի անդամակցության պայմանագիրը, Երեւանի Ազատության հրապարակում հայրենասիրական երաժշտություն էր հնչում: Թվում էր, թե երաժշտությունը չէր կարող կապ ունենալ Մինսկում ստորագրված փաստաթղթի հետ, բայց դրանից քիչ անց մեկնարկած եռյակ/քառյակի հանրահավաքը ցույց տվեց, որ Ազատության հրապարակը, ըստ էության, տոնում էր Եվրասիական տնտեսական միությանը Հայաստանի անդամակցությունը:
Նախ՝ հանրահավաքում գրեթե բոլոր ելույթ ունեցողներն իրենց պարտքն էին համարում նշել, որ իրենք Ռուսաստանի դեմ ուղղված որեւէ քայլ չեն անում: Իսկ ամենագլխավորը՝ ՀՀ հիմնադիր նախագահ, ՀԱԿԿ ղեկավար Լեւոն Տեր-Պետրոսյանի հերթական հայտարարությունն էր այն մասին, որ Եվրասիական միությանն անդամակցությունն անշրջելի է: Ավելին՝ նա չզլացավ կրկին անգամ անվանարկել այդ անդամակցության դեմ հանդես եկողներին»։
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում




























