«Հրապարակ» թերթը գրում է. «Մի շարք հանցագործությունների մեջ մեղադրվող Սուրիկ Խաչատրյանը Սյունիքի մարզպետի պաշտոնում վերանշանակվելու խայտառակությունը փորձում է մեղմել «բարեգործություններով»:  Սյունիքի ֆեոդալը հիմա էլ միջամտում է տնտեսվարողների գործունեությանը: Օրերս նա հավաքել է հաց արտադրող ընկերությունների սեփականատերերին եւ հրահանգել, որ Գորիսում հացի գինը պետք է նվազի. 240 դրամից՝ 200:  «Ճկուն զեղչեր» է թելադրել նաեւ դեղորայքի վաճառքով զբաղվող տնտեսվարողներին, այստեղ էլ նպատակահարմար է գտել, որ գործի 10 տոկոս զեղչ»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում