Ոստիկանության Երեւան քաղաքի վարչության ՊՊԾ գնդի 3-րդ վաշտի 2-րդ դասակի ծառայողները, հոկտեմբերի 9-ին, ժամը 15.00-ին, հիվանդանոցից բերման են ենթարկել 51-ամյա տղամարդու:

Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ նույն օրը, ժամը 14.00-ին, «Վաուխհալ Աստրա» մակնիշի ավտոմեքենայով Երեւանի Մարգարյան-ֆուչիկ փողոցների խաչմերուկում վրաերթի է ենթարկել 7-ամյա տղայի եւ նրան տեղափոխել հիվանդանոց: 
Կատարվում է քննություն: