Հասարակածային Գվինեայի փոխնախագահ Թեոդորո Նգեմա Օբիանգը ստիպված է հրաժարվել Ֆլորիդայում 30 մլն դոլարի արժողությամբ գույքից։
Վաճառվող լոտերի թվում են Ֆլորիդայում գտնվող առանձնատունը, «Ֆերարի» ավտոմեքենան եւ Մայքլ Ջեքսոնի վեց արձանները՝ բնական բարձրությամբ։
ԱՄՆ-ի արդարադատության նախարարությունը աֆրիկյան հանրապետության ղեկավարի որդուն բացատրել է, որ ամերիկյան տարածքը անազնիվ ճանապարհով ձեռք բերած միջոցների տեղ չէ, փոխանցում է BBC-ի ռուսական ծառայությունը։ http://www.bbc.co.uk/russian/
Միեւնույն ժամանակ, ԱՄՆ-ի դատախազությունը չի կարողացել կալանքի տակ առնել Gulfstream օդանավը, որը գտնվում է Հասարակածային Գվինեայի տարածում
Օբիանգ-կրտսերը պնդում է, որ ամերիկյան իր ամբողջ գույքն օրինական ճանապարհով վաստակած միջոցներով է ձեռք բերել։



























