Արմատական իսլամիստական «Բոկո Հարամ» խմբավորման գերությունից ազատ են արձակվել 27 պատանդներ, որոնց այս տարի առեւանգել էին Կամերունում, հաղորդում է «Ռոյթերս»-ը:

Գործակալությունը հաղորդում է, որ պատանդների թվում եղել են 10 չինացի բանվորներ: Ազատ արձակվածների մեջ է նաեւ Կամերունի փոխվարչապետի կինը, որին առեւանգել էին այս տարվա հուլիսին, հաղորդում է «ՌԻԱ նովոստին»:

2014-ի ապրիլին «Բոկո Հարամի» գրոհայինները առեւանգել են ավելի քան 270 նիգերիացի դպրոցական աղջիկների եւ հիմա սպառնում են ապակայունացնել ողջ տարածաշրջանը: Խմբավորման առաջնորդը առաջարկել է աղջիկներին փոխանակել բոլոր կալանավորված գրոհայինների հետ, սակայն երկրի կառավարությունը հրաժարվել է: Այս պահին 57 աշակերտուհիներ ազատ են արձակվել, 219-ը շարունակում են մնալ գրոհայինների մոտ: