Ազատամարտիկների դաշինքն ապաքաղաքական կառույց չէ, նրանք եռյակին հավասարազոր ուժ են: NEWS.am-ի հետ վստահաբար հայտարարեց դաշինքի հիմնադիր անդամ, ազատամարտիկ Սուրեն Սարգսյանը:

«Երեկվա հանրահավաքից հետո շատ իրավիճակներ հստակեցվեցին, մենք գնացել էինք հանրահավաքին՝ հասկանալու համար, թե ինչ գիծ պետք է պահի եռյակը: Մեզ համար ընդունելի է եռյակի ցանկությունը՝ իշխանությունների լինելությունը վերջ դնելու, համարում ենք, որ դա մեկ քայլ առաջ է, թեկուզ կես քայլ, բայց առաջ գնալու կարիքը կա: Բացի դրանից՝ բոլոր մեծահարուստները, օլիգարխները հասկացել են, որ Սերժ Սարգսյանի ստեղծած համակարգը մահացու է բոլորի համար: Մեզ համար նման մոտեցումն ընդունելի է, մենք ողջունում ենք այս ճանապարհով առաջ գնալը»,- ասաց ազատամարտիկը:

Նրա խոսքով՝ իրենք երբեք չեն կարող կցորդ լինել ԲՀԿ-ին, ՀԱԿ-ին ու «Ժառանգությանը»: Ինչ վերաբերվում է կարծիքին, թե ազատամարտիկների դաշինքը պետք է լինի ապաքաղաքական կառույց, Սուրեն Սարգսյանը նշեց. «Նման բան չի կարող լինել, մեր ցանկությունն առավել քան ազնիվ է, թույլ չտանք այն, ինչ այսօր ունենք»:

Նշենք, որ այս կառույցի հիմնադիրներից է ԱԺ ԲՀԿ-ական պատգամավոր Ռուստամ Գասպարյանը: