NEWS.am-ի տեղեկություններով՝ քիչ առաջ Երեւանում տղամարդու դիակ է հայտնաբեվել: Տղամարդու մարմինը գտել են Քանաքեռի Ծարավ Աղբյուր փողոցի մոտ, երկաթգծի տարածքում: Վերջինս հայտնաբերվել է գլխի շրջանում հրազենային վնասվածքով:
Դիակի ինքնության մասին ոչինչ հայտնի չէ, հանգամանքները պարզվում են: Իրավակահները դեպքի վայրում օպերատիվ աշխատանքներ են իրականացնում:
Ոստիկանությունում հաստատեցին մեր տեղեկությունը:




























