Ծայրահեղական «Իսլամական պետություն»(ԻՊ) խմբավորման գրոհայինները զգուշանում են կրթված կանանցից ավելի շատ, քան ԱՄՆ-ի ՌՕՈւ հարվածներցից: Նման պնդմամբ հանդես է եկել նիդերլանդական «De Telegraaf» թերթը:
«Նրանք(գրոհայինները) ցանկանում են խալիֆայություն հաստատել եւ ստեղծել անկիրթ ու ճնշված հասարակություն,- նշում է պարբերականը:- Պարտադրում են բնակչության փոքր հատվածին(տղաներ) իրենց տեսակետը եւ կանանց պահում են անտեղյակության մեջ: Սրա հետեւանքով ատելություն է ծնվում»:
Մասնավորապես, թերթն «Իսլամական պետությանը» համեմատում է «Թալիբան» շարժման հետ, որի գրոհայինները փորձում էին սպանել 2014թ.-ի խաղաղության նոբելյան մրցանակակիր Մալալու Յուսուֆզաին, միայն այն պատճառով, որ դպրոց է գնացել:
Թերթի կարծիքով՝ «ԻՊ գրոհայինները նման քայլերի են գնում ավելի հաճախ: Այդ անխիղճ մարդիկ ավելի շատ վախենում են գրքով կնոջից, քան ամերիկյան ավիահարվածից»,- հաղորդում է ՏԱՍՍ-ը:
Հոկտեմբերի 10-ին պակիստանցի իրավապաշտպան Մալալա Յուսուֆզաին 2014թ.-ին դարձել է աշխարհի ամենաերիտասարդ նոբելյան մրցանակակիրը:
Մալալայի պատմությունը սկսվել է 2009թ.-ից, երբ 11 տարեկան էր: Նա ինտերնետ-բլոգ է վարում, որում պատմում էր իր կյանքի, ուսման մասին, որտեղ այն ժամանակ զինված հակամարտություն էր շարունակվել կառավարական ուժերի եւ իսլամիստների միջեւ, որոնք արգելել են կանանց միջնակարգ կրթություն ստանալ:
2012թ.-ի հոկտեմբերի 9-ին նրա նկատմամբ մահափորձ են կատարել «Թալիբանի» գրոհայինները, որոնք կրակ են արձակել դպրոցական ավտոբուսի ուղղությամբ: Աղջիկը հրաշքով է փրկվել գլխի ու պարանոցի հրազենային վնասվածքից: Մեծ Բրիտանիայում ստացած բուժումից հետո նա շարունակում է պայքարը կանանց կրթության իրավունքի համար:
«Իսլամական պետության» ծայրահեղականներն իրականում մարտեր են վարում Իրաքում եւ Սիրիայում:




























