ՀՀ Ազգային ժողովի փոխնախագահ Էդուարդ Շարմազանովի գլխավորած պատվիրակությունը հոկտեմբերի 12-16-ը Ժնեւում կմասնակցի Միջխորհրդարանական միության 131-րդ վեհաժողովին:
ՀՀ Ազգային ժողովի փոխնախագահ Էդուարդ Շարմազանովի աշխատակազմից հայտնում են, որ ԱԺ փոխնախագահի գլխավորած պատվիրակության կազմում են «Օրինաց երկիր» խմբակցության ղեկավար Հեղինե Բիշարյանը, Հանրապետական խմբակցության պատգամավոր Կարինե Աճեմյանը եւ ՀՀ ԱԺ գլխավոր քարտուղար-աշխատակազմի ղեկավար Հրայր Թովմասյանը:




























