Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի հրամանագրով Սերբիայի Հանրապետության նախագահ Տոմիսլավ Նիկոլիչը պարգեւատրվել է Փառքի շքանշանովով:
Հրամանագրում, մասնավորապես, ասվում է.
«Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 55-րդ հոդվածի 16-րդ կետով եւ հիմք ընդունելով ՙՀայաստանի Հանրապետության պետական պարգների եւ պատվավոր կոչումների մասին՚ Հայաստանի Հանրապետության օրենքը՝ ո ր ո շ ո ւ մ ե մ.
Հայաստանի Հանրապետություն պաշտոնական այցի առթիվ եւ ի նշանավորումն հայ-սերբական ավանդական բարեկամության՝ Սերբիայի Հանրապետության նախագահ Տոմիսլավ ՆԻԿՈԼԻՉԻՆ պարգեւատրել Փառքի շքանշանով»:





























