Ռուսաստանի պաշտպանության նախարար, բանակի գեներալ Սերգեյ Շոյգուն պաշտոնական այց կկատարի Ադրբեջան: Այցը տեղի կունենա հոկտեմբերի 13-ին:

Ինչպես հաղորդում են ադրբեջանական լրատվամիջոցները, վկայակոչելով Ադրբեջանի պաշտպանության նախարարության մամուլի ծառայությանը, այցի ընթացքում նախատեսվում են Սերգեյ Շոյգուի հանդիպումներն Ադրբեջանի պաշտպանության նախարարության ներկայացուցիչների հետ, ինչպես նաեւ 2015թ.-ին ԱՀ եւ ՌԴ պաշտպանական գերատեսչությունների համագործակցության ծրագրի ստորագրում: