Բելգիայի նոր կառավարությունն այսօր՝ հոկտեմբերի 11-ին անցել է ստանձնած պարտավորությունների կատարմանը:

Նոր աշխատակազմը գլխավորել է վալոնյան լիբերալների ներկայացուցիչ, Բելգիայում հայտնի քաղաքական դինաստիայի ներկայացուցիչ եւ նախկին դաշնային նախարար ու Բարոզուի առաջին հանձնաժողովի Բելգիայի եվրահանձնակատար Լուի Միշելի որդի Շառլ Միշելը, փոխանցում է «ԻՏԱՌ-ՏԱՍՍ»-ը:

Արտաքին գործերի նախարարի պորտֆելը պահպանել է «Բարեփոխիչ շարժում» կուսակցության Միշելի գործընկեր Դիդիե Ռայնդերսը: