«Էրեբունի-Երեւան- 2796» տոնակատարությանը մասնակցելու նպատակով Երեւան այցելած շուրջ 40 պաշտոնական պատվիրակությունների ղեկավարներն ու անդամները Երեւանի քաղաքապետի առաջին տեղակալ Կամո Արեյանի ուղեկցությամբ այցելել են Ծիծեռնակաբերդի հուշահամալիր եւ հարգանքի տուրք մատուցել Մեծ եղեռնի զոհերի հիշատակին:
Այս մասին NEWS.am-ը տեղեկանում է Երեւանի քաղաքապետարանի մամուլի ծառայությունից:



























