«Ժառանգությունը» եռյակի լիիրավ անդամ չէ: Այսօր` հոկտեմբերի 11-ին, լրագրողների հետ զրույցում նման կարծիք հայտնեց քաղաքական վերլուծաբան Ստյոպա Սաֆարյանը` պատասխանելով հարցին, թե ինչու ԲՀԿ եւ ՀԱԿ առաջնորդները չսպասեցին «Ժառանգության» առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանին եւ հանրահավաքը սկսեցին առանց նրա:
«Ես «Ժառանգության» անունից չեմ պատասխանի, իսկ գնահատական կտամ: Ես նախկինում էլ եմ ասել, որ եռյակում «առաջին կրուգ» կա, դա ակնհայտ է: Գագիկ Ծառուկյանն ու Լեւոն Տեր-Պետրոսյանը առանց Րաֆֆի Հովհաննիսյանի մի քանի անգամ հանդիպել են, որոշել հանրահավաքի օրը, քննարկել օրակարգը: Հետեւաբար, ես կարծում եմ, որ «Ժառանգությունը» եռյակի լիիրավ անդամ չէ»,- ասաց նա:
Թե այսքանից հետ ինչ կանի Րաֆֆի Հովհաննիսյանը, Ստյոպա Սաֆարյանը դժվարացավ պատասխանել` հորդորելով դիմել այդ կուսակցության ներկայացուցիչներին:





























