Պակիստանյան «Թալիբան» ահաբեկչական խմբավորման ճյուղերից մեկը դատապարտել է Մալալա Յուսուֆզային խաղաղության Նոբելյան մրցանակի շնորհումը՝ նրան կոչելով «անհավատների գործակալ»: Այդ կազմակերպության ղեկավարը նաեւ սպառնացել է, որ իրենք շարունակելու են պայքարել նրանց դեմ, ովքեր, իրենց կարծիքով, հակաիսլամական դիրքորոշում ունեն: Այս մասին գրում է Buisness Standard-ը:

«Թալիբան» խմբավորման զինյալները Մալալային փորձել են գնդակահարել 2012 թվականի հոկտեմբերին, քանի որ նա համարձակվել է մարտահրավեր նետել աղջիկների կրթություն ստանալու վերաբերյալ նրանց արգելքին: Ըստ «ՌԻԱ Նովոստի»-ի, այդ ժամանակ նա 17 տարեկան էր:

Սեպտեմբերին պակիստանյան բանակը հայտարարություն էր տարածել, որ Մալալա Յուսուֆզայի դեմ հարձակման մասնակից «Թալիբան»-ի անդամները ձերբակալված են: Վերջինները խոստովանել են, որ «Թալիբան»-ի ղեկավարը Մալալայի դեմ հարձակում է նախապատրաստել:

Այս տարի, Նոբելյան հանձնաժողովի որոշմամբ, Խաղաղության Նոբելյան մրցանակը շնորհվել է պակիստանցի աշակերտուհի Մալալա Յուսուֆզային՝ բոլոր երեխաների իրավունքների համար պայքարի եւ հնդիկ իրավապաշտպան Կայլաշ Սատյարտիին՝ ամբողջ կյանքը երեխաների ստրկության դեմ պայքարին նվիրելու համար: