ՀՀ հատուկ քննչական ծառայությունում ՀՀ ոստիկանության Մեծամորի բաժնում նախապատրաստված նյութերի հիման վրա ՀՀ քրեական օրենսգրքի 185-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ:
ՀՔԾ մամուլի ծառայությունից հայտնում են, որ ըստ նախապատրաստված նյութերի` ՀՀ ոստիկանության ծառայող Կարեն Ք.-ն 2014թ. օգոստոսի 9-ի լույս 10-ի գիշերը քարով դիմապակուն հարվածելու եւ ավտոմեքենայի կառավարմանը խոչընդոտելու եղանակով դիտավորությամբ 225.000 ՀՀ դրամի նյութական վնաս է պատճառել իր նախկին ընկերուհու` Վիոլետա Հ.-ին պատկանող ավտոմեքենային:
Կատարվում է նախաքննություն:





























