Հայաստանի ԱԻՆ-ում, այսօր՝ հոկտեմբերի 11-ին, ժամը 09.00-ին ահազանգ է ստացվել, որ Գեղարքունիքի մարզի Լիճք գյուղում տեղի է ունեցել պայթյուն. կա տուժած:
Հայաստանի ԱԻՆ փրկարար ծառայությունից հայտնում են, որ դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ Ս. Ս.-ին պատկանող Ա2 թաղամասի 12-րդ փողոցի 1/4 հասցեում գտնվող մթերային խանութում տեղի է ունեցել պայթյուն:
Մինչ հրշեջ-փրկարարների դեպքի վայր հասնելը՝ 28-ամյա Վ. Բ.-ն եւ 40-ամյա Ս. Մ.-ն, ստանալով տարբեր աստիճանի այրվածքներ, հոսպիտալացվել են Մարտունու ԲԿ, այնուհետեւ Ճառագայթային բժշկության եւ այրվածքների հանրապետական գիտական կենտրոն:
Բժիշկները Վ .Բ.-ի առողջական վիճակը գնահատել են միջին ծանրության, իսկ Ս. Մ-ինը՝ կայուն ծանր:





























